ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Որևէ փոփոխություն ինքնանպատակ չի արվելու. Ա. Ասատրյանը ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է ԲՍՓ ոլորտի խնդիրները

Որևէ փոփոխություն ինքնանպատակ չի արվելու. Ա. Ասատրյանը ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է ԲՍՓ ոլորտի խնդիրները
13.01.2017 | 12:23

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունվարի 12-ին հանդիպել է հաշմանդամության ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Բարձր գնահատելով վերջին տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը՝ նախարարը վստահություն է հայտնել, որ ոլորտում համատեղ իրականացվող փոփոխությունները, միանշանակ բերելու են նոր և արդյունավետ համակարգերի ձևավորմանը՝ դրանով իսկ հավասար հնարավորություններ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար: Անդրադառնալով բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին՝ նախարարը նշել է, որ համակարգում արմատական փոփոխություններ են լինելու՝ հաշմանդամության նոր մոդելի ներդրմամբ և փորձաքննության ձևաչափի փոփոխությամբ:

«Պետք է տարանջատել դիմում ընդունելու և որոշում կայացնելու գործառույթները, ինչը նվազագույնի կհասցնի քաղաքացի-որոշում կայացնող պաշտոնյա շփումը: Իսկ փորձաքննության ձևաչափը պետք է փոխվի այնպես, որ յուրաքանչյուր օղակ ունենա իր իրավունքներին համապատասխան հստակ պատասխանատվության դաշտ»,- ասել է նախարարը: Նախարարի խոսքով՝ պետք է անպայման վերանայվի հաշմանդամության 3-րդ խմբի չափորոշիչները, քանի որ այդ չափորոշիչներով պայմանավորված հիմնականում չեն տարանջատվում «հիվանդ լինելը» և «հաշմանդամություն ունենալը»: Հանդիպմանը ներկա հասարակական սեկտորի ներկայացուցիչները ընդհանուր առմամբ գոհունակություն են հայտնել համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ, ունենալով սակայն որոշ մտահոգություններ, որոնք հիմնականում վերաբերում էին նրան, որ ոլորտի խնդիրների լուծումները հնարավոր է մի քանի գերատեսչությունների միջև սերտ համագործակցությամբ միայն, և որոշակի մտահոգություններ առ այն, որ փոփոխությունների և նոր մոդելի կիրառման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձանց մի մասը կարող են զրկվել հաշմանդամության կարգավիճակից և դրանից բխող արտոնություններից: Միևնույն ժամանակ ՀԿ ներկայացուցիչները որոշ առաջարկություններով են հանդես եկել, որոնք ըստ իրենց, առավել սահուն կերպով թույլ կտան անցնել ներկայիս անցումային փուլը:

Նախարար Արտեմ Ասատրյանը հավաստիացրել է, որ որևէ փոփոխություն ինքնանպատակ չի արվելու, ավելին, հստակեցնելով «հաշմանդամություն ունենալու» և «հիվանդ լինելու» չափորոշիչները` պետությունը հնարավորություն է ունենալու հաշմանդամներին տալ հավասար հնարավորություններ իրենց իրավունքների լիարժեք իրացման համար, իսկ հիվանդություն ունեցող անձանց` համապատասխան ծառայությունների փաթեթ: Հաշվի առնելով սեղմ ժամկետները` նախարարը խնդրել է ՀԿ ներկայացուցիչներին ներկայացնել համակարգի փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները, այնուհետև ևս մեկ հանդիպում ունենալ մինչև ՀՀ կառավարություն առաջարկությունների վերաբերյալ վերջնական փաթեթի ներկայացումը:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ